Tuesday, February 17, 2015

Հրապարակի վրայ է Վահէ Աբէլեանին նոր գիրքը:

Վահէ Յ. Աբէլեանին «Ինչպէս էինք-Ինչպէս Ենք» գիրքերու շարքին այս երկrորդ հատորն է: Երրորդ հատորը պատրաստութեան մէջ է:

Հրատարակուած գիրքը յատկանշական է հետեւեալներով՝

1.Զոյգ հեղինակութիւն է ուր կ'երեւին Վահէին եւ իր մօր գրութիւնները մէկ կողքի տակ:

2.Գիրքը երկլեզու է է՝ 21 անգլերէն եւ 2 հայերէն գլուխները գրուած են Վահէին, իսկ երեքը Տիկին Զուարթ Աբէլեանը կողմէ: Տիկին Աբէլեանին գրութիւնները աղերսուած են անոր երկարամեայ գործունէութեան հետ որպէս հայերէն լեցուի եւ գրականութեան վաստակաշատ ուսուցչուհի, պարգեւատրուած Ս. Մեսրոպ Մսշտոցի շքանշանով Ամենայն Հայոց Կաղողիկոս Գարեգին Ա.ի կողմէ: Տիկին Աբէլեան հեղինակ է նաեւ «Ես եւ Ուսուցչութիւնը» գիրքին:

Յատկանշական է նաեւ այն հանգամանքը որ վաստակաւոր հայերէն լեցուի ուսուցչուհիին զաւակը անգլերէնով կը գրէ՝ հաղորդ պահելու համար անգլիախօս սերունդը, որոնց հայերէնի իմացութիւնը տկար է:

Գիրքին պարունակութիւն լոյս տեսած է անջատաբար Keghart.com կայքին մէջ, ընհանրապէս լայն ընդունելութեան արժանանալով՝ մինչեւ իսկ հասնելով տասնեակ հազար ընթերցողներու: 

Վահէն համախմբած է յօդուածները գիրքին մէջ, իսկ հասոյթը կը տրամադրէ Քեսապի Ուսումնասիրած Միութեան: 

Ուրախ եմ որ այս գիրքին մէջ համեստ ներդրում ունեցայ որպէս հրատարակիչ: Մեծ թափով կ'անցնինք այժմ Վահէին երրորդ գիրքին հրատարակութեան, որ պիտի պարունակէ գրաքննադատական յօդուածներ, հայերենէ անգլերէն թարգմանութիւններ, որոնց կարեւոր մասը դարձեալ լոյս տեսած է Keghart.com կայքին մէջ: 

Հրաչ Քալսահակեան


Friday, December 26, 2014

Դաւաճաններու փնտռտուքը

Գրեց Վերա Սիսեռեան

Vera Sisserian Բոլոր նեղմիտ եւ գոց հասաակութիւնները կը գործածեն «դաւաճան» փնտռելու եւ որակելու այս «թեքնիքը» պարզապէս որպէսզի իրենք զիրենք զբաղած պահեն եւ զբաղեցնեն իրենց հետեւորդները «կարեւոր այս աշխատանքով» , որպէսզի սարսափեցնեն այլ կարծիքի տէր անհատը կամ կողմը , ճզմեն բազմակարծութիւնը , եւ պաշտպանեն իրենց գոյութիւնը . մեր պարագային դժբախտաբար շատ ազդու միջոց է այս բառի գործածութեամբ քարացած կարծիքներ ձեւաւորելու եւ պարտադրելու թեքնիքը . իսկ ինչ են այս թեքնիքի գործածութեան հետեւանքները ... 1. վախնալով այս ածականի գործածութեան հետեւանքներէն , մարդը կ՛որոշէ դադրիլ մտածելէ եւ արտայայտուելէ կը դառնայ «դաւաճան» անուանող խումբին հլու հնազանդ հետեւորդը .2 անօգնականութեան զգացումին հետեւանքով կը դառնայ անտարբեր եւ կը հեռանայ իր արմատներէն եւ կը կորսուի 3. եւ կամ ալ յամառութեամբ կը շարունակէ «տարբեր» կարծիքներ արտայայտելու իր ընթացքը , իսկ այս ընթացքը կ՛արդիւնաւորուի երբ իրեն կը միանան այլ «տարբեր» կարծիքներ, իսկ դատապարտուած կ՛ըլլայ շոգիանալու երբ քիչ կ՛ըլլայ անոնց թիւը . մեր պարագային դժբախտութիւնը այն է որ բազմակարծութեան եւ ազատ արտայատութեան հաւատացողներու թիւը միշտ շատ աւելի քիչ է միւս բոլոր խումբերու թիւէն եւ այդ պատճառներէն մէկն է, որ շատ բան դէպի լաւ չի փոխուիր մեր ժողովուրդի առօրեային մէջ Հայաստան եւ Սփիւռք : Եթէ կ՛ուզենք փոփոխութիւն տեսնել , բոլոր մակարդակներու վրայ պէտք է հաւատանք քննական մտքի զարգացման եւ ազատ արտայատութեան , ուրիշ ելք չկայ հարցեր բիւրեղացնելու եւ հնարամիտ լուծումներ գտնելու մեր հարցերուն :

Sunday, December 21, 2014

Անցուդարձը Կալիֆորնիայի Հայ Գրողների Միությունում

2012 մայիսի 27ին ընտրված վարչական կազմը, դժբախտաբար աստիճանական հրաժարումներով կորցրեց մեծամասնությունը, և ըստ կանոնադրության պիտի անմիջապես ընդհանուր ժողով գումարելով ընտրեր միության նոր վարչություն։ Կազմալուծված վարչության մնացյալ անդամնեռրը, Պողոս Գուբելյանը, Գեվորգ Քրիստինյանը և Ալեքսանդր Արծրունին, ապօրինաբար շարունակեցին։ Գեվորգ Քրիստինյանը իրեն հռչակեց նախագահ։ Հնթացս ժամանակի, ԿՀԳՄիութան երբեք չանդամակցած անհատներ, Հովսեփ Նալբանդյանը և Հակոբ Մկրտչյանը ներառվեցին ապօրինաբար շարունակող կազմալույծ վարչության մեջ։
 
Դրությունը շարունակվեց մինչեվ 2014 հունիսի 5ը, երբ գումարվեց միության ընդհանուր ժողով։ Ժողովին ներկա էին բազմաթիվ անհատներ, նույնիսկ չգրող մարդիկ, որ նախապես չէին մասնակցել միության որեվէ աշխատանքի, ժողովի։ Խնդիր հարուցվեց, և ով զարմանք, բազմաթիվներ միութենական անդամակցության կարդեր ցուցադրեցին։ Արդեն պարզ էր, ընդհանուր ժողով էր կազմակերպվել․․․ նպատակադրությամբ։ Պողոս Գուբելյանը հարմարավետությամբ բացակայում էր ժողովից։ Իսկ Գեվորգ Քրիստինյանը ժողովը բացված հայտարարելով, իր կողմից ժողովի նախագահ նշանակեց Վետերանների Միությունից մի անհատի․ հակառակ կանոնադրության, որ ժողովն է ընտրում իր նախագահությունը։ Այդպես։ Գեվորգ Քրիստինյանը ներկայացրեց վարչության գործունեության իբրեվ տեղեկագիրը․․․ Գրական մի հոդված։ Ապա հայտարարեց, որ գանձապահը բացակա է, ուստի հաշվական չի ներկայացվում։ Հարց առաջացավ, որ նախորդ վարչության կողմից մոտավորապես 5000 ԱՄՆԴոլոր է փոխանցված եղել հաջորդած վարչությանը։ Պապանձում առաջացավ․․․ միչեվ պահանջվեց հաշվեքննիչ ընտրել հաշիվները քննարկելու, և զեկուցելու։ Ընտրվեցին Հակոբ Մկրտչյանը, Պողոս Լագիսյանը և Ռուբեն Քեշիշյանը։ Օրեր հետո պարզվեց, որ Հակոբ Մկրտչյանը հանձնախմբի անդամներին հայտնել է, որ հաշիվ չկա քննելու․ պնդումներից հետո ասվել է, որ ընդամենը 400ԱՄՆԴոլար գումար կա։ Հաշիվ չկա։ Հաշվի փոխարեն Գեվորգ Քրիստինյան կա, ու բացատրություն չկա․․․
 
Իսկ ընդհանուր ժողով կոչված նախրատափում հավաքված խառնամբոխը ձեռամբարձ սկսեց նոր վարչության անդամներ ընտրել։ Մինչդեռ ըստ կանոնադրության, ընտրությունը պիտի կատարվեր փակ քվեարկությամբ։ Ընտրվեցին՝ նախագահ Հակոբ Մկրտչյան, փոխնախագահ Հովսեփ Նալբանդյան, քարտուղար Ծերուն Թադեվոսյան, նախապես միության անդամ չի եղել։ Գանձապահ Արծրուն Ալեքսանդրյան։ Գարուշ Հարյանց, Արմեն Պողոսյան, Ֆիրա Ակյան, որին միության նախորդ ընդհանուր ժողովը հեռացրել էր միությունից, նրա կատարած ընտրական և հաշվական զեղծարարության պատճառով։ Ժողովում ներկա էին Գրիշ Դավթյանը, Ներսես Տեր Մեսրոպյանը և Ռուբեն Կորյունը, իրենց անզոր ձայներով․ նրանց ոչոք չէր լսում։
 
Այս ամենից հետո, ինչ ենք ցանկանում ԿՀԳՄին։ Որ փեշերը հավաքի, և այն գործը որ տարիներ վաստակ է կուտակել շարունակի։ Արդեն միության ամսական գրադարանային ծրագրավորումով ամուր հիմք է ստեղծել միության զբաղումների համար։ Միությունը պիտի պահվի, որպես միութենական գործունեության միասնական միջավայր, և ապօրինությունները մաքրվեն, օրինականությունը վերականգնվի, դրամական թալանը վերադարձվի։
 
ԱՐԱՄ ԱՐԱՄՅԱՆ


Friday, November 7, 2014

Հրավեր` միջազգային ցուցահանդես Թեքեյան Կենտրոնում Երևանում


Սույն գրությամբ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու «Օրհնյալ ուղի» միջազգային լուսանկարչական ցուցահանդեսին, որի բացումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 8-ին, ժամը 15:00-ին Թեքեյան Կենտրոնի ցուցասրահում /Երեւան, Խանջյան 50/:

 

Ցուցահանդեսի մասնակիցներն են աշխարհի 8 երկիր ներկայացնող 37 լուսանկարիչ: Հեղինակների կողմից ներկայացված 70 աշխատանքներն արտացոլում են աշխարհի հիմնական հավատքները, որոնք քարոզում են խաղաղություն աշխարհում, ներդաշնակ հասարակություն առանց զենքի ու պատերազմի:

 

«Օրհնյալ ուղի» միջազգային ցուցահանդեսին, որի կարգախոսն է` «Արվեստը հանուն խաղաղության», հրավիրված են Հայ Առաքելական Եկեղեցու, Հայաստանում Ռուս Ողղափառ Եկեղեցու, ինչպես նաեւ հրեական համայնքի հոգեւոր ներկայացուցիչներ, մի շարք երկրների դեսպաններ:

 

 

Հարգանքներով`

 

TEKEYAN CENTRE FUND


50 Khanjyan Street
Yerevan 0025, Armenia
Tel: +374 10 559034 / 573057
Fax: +374 10 555783
E-mail:
info@tekeyancentre.am
URL:
www.tekeyancentre.am

 


Wednesday, October 22, 2014

Կիւլ Հայաստանի մասին կ'արտայայտուի արաբական թերթի հետ ունեցած հարցազրոյցի ընթացքին

Թուրքիոյ նախկին նախագահ Ապտալլահ Կիւլին հետ Ալ Հայաթ Լոնտոնեան արաբական թերթի ունեցած հարցազրոյցին ընթացքին (11 Հոկտեմբեր 2014) թղթակիցը կը հարցնէ՝

- Հայաստան առաջին այց կատարեցիք, կը խորհի՞ք թէ այս շրջանին վէրքերը հայերուն հետ ինչպէս նաեւ սիւննիներուն եւ շիաներուն միջեւ եղած վէրքերը կարելի է դարմանել: Մեր մշակոյթը կ'օգնէ՞ այդ առումով:

Կիւլ կու տայ դիւանագիտական պատասխան, ուր սակայն նշմարելի է որ սովորական հակահայ տրամադրութիւններ չեն արտայայտուած: Կ'ըսէ՝

«Այդ բանը կարելի է իրականացնել ուժեղ ղեկավարութիւններու միջոցով որոնք չեն վարանիր կատարելու իսկական եւ իրադիտական վերաքննութիւններ: Բեռը շրջանի իշխանութիւններուն եւ ղեկավարներուն վրայ է: Եթէ խոր քննութիւն կատարենք եւ հետեւինք քուլիսներուն ետեւէն, պիտի նկատենք թէ բազմաթիւ պատերազմներու եւ խնդիրներու պարագային, մասնակցողներուն մեծամասնութիւնը մղուած էին կանգնելու այս կամ այն կողմին հետ կամ յայտնուելու այս կամ այն իրավիճակին մէջ, առանց իրենք այդ ընտրութիւնները կատարած ըլլալու: Ղեկավարութիւններն են միայն, որոնք կ'որոշեն ու կ'ընտրեն:

Saturday, October 18, 2014

Ապտալլահ Կիւլին հետ Ալ Հայաթ Լոնտոնեան արաբական թերթի ունեցած հարցազրոյցը

Turkish former president Abdullah Gul's interview with Hayat Arabic newspaper of London (11 October 2014). The question related to Armenia. 

Թուրքիոյ նախկին նախագահ Ապտալլահ Կիւլին հետ Ալ Հայաթ Լոնտոնեան արաբական թերթի ունեցած հարցազրոյցին ընթացքին (11 Հոկտեմբեր 2014) թղթակիցը, ի միջի այլոց, կը հարցնէ՝

- Հայաստան առաջին այց կատարեցիք, կը խորհի՞ք թէ այս շրջանին վէրքերը հայերուն հետ ինչպէս նաեւ սիւննիներուն եւ շիաներուն միջեւ եղած վէրքերը կարելի է դարմանել: Մեր մշակոյթը կ'օգնէ՞ այդ առումով:

Կիւլ կու տայ դիւանագիտական պատասխան, ուր սակայն նշմարելի է որ սովորական հակահայ տրամադրութիւններ չեն արտայայտուած: Կ'ըսէ՝

«Այդ բանը կարելի է իրականացնել ուժեղ ղեկավարութիւններու միջոցով, որոնք չեն վարանիր կատարելու իսկական եւ իրադիտական վերաքննութիւններ: Բեռը շրջանի իշխանութիւններուն եւ ղեկավարներուն վրայ է: Եթէ խոր քննութիւն կատարենք եւ հետեւինք քուլիսներուն ետեւէն, պիտի նկատենք թէ բազմաթիւ պատերազմներու եւ խնդիրներու պարագային, մասնակցողներուն մեծամասնութիւնը մղուած էին կանգնելու այս կամ այն կողմին հետ կամ յայտնուելու այս կամ այն իրավիճակին մէջ, առանց իրենք այդ ընտրութիւնները կատարած ըլլալու: Ղեկավարութիւններն են միայն, որոնք կ'որոշեն ու կ'ընտրեն»:

Լրիւ հարցազրոյցը արաբերէնով կարդալ այստեղ՝