Sunday, December 21, 2014

Անցուդարձը Կալիֆորնիայի Հայ Գրողների Միությունում

2012 մայիսի 27ին ընտրված վարչական կազմը, դժբախտաբար աստիճանական հրաժարումներով կորցրեց մեծամասնությունը, և ըստ կանոնադրության պիտի անմիջապես ընդհանուր ժողով գումարելով ընտրեր միության նոր վարչություն։ Կազմալուծված վարչության մնացյալ անդամնեռրը, Պողոս Գուբելյանը, Գեվորգ Քրիստինյանը և Ալեքսանդր Արծրունին, ապօրինաբար շարունակեցին։ Գեվորգ Քրիստինյանը իրեն հռչակեց նախագահ։ Հնթացս ժամանակի, ԿՀԳՄիութան երբեք չանդամակցած անհատներ, Հովսեփ Նալբանդյանը և Հակոբ Մկրտչյանը ներառվեցին ապօրինաբար շարունակող կազմալույծ վարչության մեջ։
 
Դրությունը շարունակվեց մինչեվ 2014 հունիսի 5ը, երբ գումարվեց միության ընդհանուր ժողով։ Ժողովին ներկա էին բազմաթիվ անհատներ, նույնիսկ չգրող մարդիկ, որ նախապես չէին մասնակցել միության որեվէ աշխատանքի, ժողովի։ Խնդիր հարուցվեց, և ով զարմանք, բազմաթիվներ միութենական անդամակցության կարդեր ցուցադրեցին։ Արդեն պարզ էր, ընդհանուր ժողով էր կազմակերպվել․․․ նպատակադրությամբ։ Պողոս Գուբելյանը հարմարավետությամբ բացակայում էր ժողովից։ Իսկ Գեվորգ Քրիստինյանը ժողովը բացված հայտարարելով, իր կողմից ժողովի նախագահ նշանակեց Վետերանների Միությունից մի անհատի․ հակառակ կանոնադրության, որ ժողովն է ընտրում իր նախագահությունը։ Այդպես։ Գեվորգ Քրիստինյանը ներկայացրեց վարչության գործունեության իբրեվ տեղեկագիրը․․․ Գրական մի հոդված։ Ապա հայտարարեց, որ գանձապահը բացակա է, ուստի հաշվական չի ներկայացվում։ Հարց առաջացավ, որ նախորդ վարչության կողմից մոտավորապես 5000 ԱՄՆԴոլոր է փոխանցված եղել հաջորդած վարչությանը։ Պապանձում առաջացավ․․․ միչեվ պահանջվեց հաշվեքննիչ ընտրել հաշիվները քննարկելու, և զեկուցելու։ Ընտրվեցին Հակոբ Մկրտչյանը, Պողոս Լագիսյանը և Ռուբեն Քեշիշյանը։ Օրեր հետո պարզվեց, որ Հակոբ Մկրտչյանը հանձնախմբի անդամներին հայտնել է, որ հաշիվ չկա քննելու․ պնդումներից հետո ասվել է, որ ընդամենը 400ԱՄՆԴոլար գումար կա։ Հաշիվ չկա։ Հաշվի փոխարեն Գեվորգ Քրիստինյան կա, ու բացատրություն չկա․․․
 
Իսկ ընդհանուր ժողով կոչված նախրատափում հավաքված խառնամբոխը ձեռամբարձ սկսեց նոր վարչության անդամներ ընտրել։ Մինչդեռ ըստ կանոնադրության, ընտրությունը պիտի կատարվեր փակ քվեարկությամբ։ Ընտրվեցին՝ նախագահ Հակոբ Մկրտչյան, փոխնախագահ Հովսեփ Նալբանդյան, քարտուղար Ծերուն Թադեվոսյան, նախապես միության անդամ չի եղել։ Գանձապահ Արծրուն Ալեքսանդրյան։ Գարուշ Հարյանց, Արմեն Պողոսյան, Ֆիրա Ակյան, որին միության նախորդ ընդհանուր ժողովը հեռացրել էր միությունից, նրա կատարած ընտրական և հաշվական զեղծարարության պատճառով։ Ժողովում ներկա էին Գրիշ Դավթյանը, Ներսես Տեր Մեսրոպյանը և Ռուբեն Կորյունը, իրենց անզոր ձայներով․ նրանց ոչոք չէր լսում։
 
Այս ամենից հետո, ինչ ենք ցանկանում ԿՀԳՄին։ Որ փեշերը հավաքի, և այն գործը որ տարիներ վաստակ է կուտակել շարունակի։ Արդեն միության ամսական գրադարանային ծրագրավորումով ամուր հիմք է ստեղծել միության զբաղումների համար։ Միությունը պիտի պահվի, որպես միութենական գործունեության միասնական միջավայր, և ապօրինությունները մաքրվեն, օրինականությունը վերականգնվի, դրամական թալանը վերադարձվի։
 
ԱՐԱՄ ԱՐԱՄՅԱՆ


No comments:

Post a Comment